Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Դռան հետևից ավելի լա՞վ է երևում

Դռան հետևից ավելի լա՞վ է երևում
13.04.2018 | 00:08

Գուցե կառավարության անվտանգության ծառայությունը որոշել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել կամ գուցե կառավարությունը որոշել է, որ մաքուր օդում լրագրողների միտքն էլ մաքուր կլինի, կամ էլ գուցե... Մի խոսքով, պառլամենտական կառավարման համակարգի անցած Հայաստանի կառավարության առաջին նիստը, բառիս բուն իմաստով, կայացավ դռնփակ. լրագրողների համար դռները բացվեցին միայն ժամը 12.45-ին՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ճեպազրույցի ժամանակ: Ոչ, ոչ մի խնդիր, եթե կառավարությունը որոշել է նիստն անցկացնել դռնփակ, հասկանալի է, անհասկանալի է միայն, թե ինչու կառավարությունում հավատարմագրված լրագրողները, որոնք տարիներ շարունակ ապացուցել են անվտանգության առումով իրենց անվտանգ լինելը, հավասարեցվում են շենքից դուրս գտնվող տարբեր ցուցարարների հետ: Ի վերջո, այսքան տարիների ընթացքում ոչ մի լրագրող պետական ոչ մի շենքում ճայթուկներ չի պայթեցրել և գարշահոտություն չի տարածել:

Կարծում ենք՝ վատ չի լինի, եթե կառավարությունն ընտրի լրագրողների հետ աշխատելու քաղաքակիրթ տարբերակ՝ թույլ տալով վերջիններիս շենքի ներսում գտնվող մամուլի սրահում վարել ճեպազրույցները:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ